Տոկիոյում ընթացող Կիոկուշին կարատեի 2017 թվականի աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկ Արման Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանը, արժանացել է բրոնզե մեդալի:
Նա հանդես է եկել 17-18 տարիքային խմբում 70-ից բարձր քաշային կարգում՝ մասնակցելով 3 մենամարտերի, որից 2-ում հաղթել է մրցակցին:
Հայաստանի մյուս մասնակից Արթուր Առուշանյանը նույնպես լավ է հանդես եկել՝ 4 մենամարտերից հաղթելով 3-ը: Նա, սակայն, մրցանակային տեղ չի գրավել:
Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիա (KWF)