Լրահոս
Օրվա լրահոսը

««Սասնա ծռերի»՝ ՊՊԾ գնդի գրավման գործը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ն ենք բացահայտելու». Էդմոն Մարուքյան

Մարտ 27,2017 21:12

Արարատի մարզի Արարատ քաղաքում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս դաշինքը ատելություն չի քարոզում, միայն դրական հույզեր է առաջացնում եւ շարժումը տանում  դեպի փոփոխություններ:

«Վերջին 3 օրերի հետ կապված այն տեղեկություններին անդրադառնամ, որ իբր թե  մենք փնովում, քննադատում ենք բացի իշխանություններից, նաեւ մյուսներին: Նման բան չկա, մենք շատ դրական ենք տրամադրված բոլորի նկատմամբ, բոլորին շատ սիրում ենք: Ուղղակի  մի խնդիր կա՝ մենք ճշմարտությունը չենք կարող թաքցնել մեր քաղաքացիներից, մենք ճշմարտությունն ենք ասում»:

Մարուքյանն ասաց, իրենք դրական քարոզով գնում են դեպի հաղթանակ:

Մարուքյանը դիմելով արարատցիներին ասաց. «Պատկերացրեք ապրիլի 5-ին պարզվի, որ ձեր հարեւանը «Ելք» դաշինքին չի ընտրել, ասենք ՀՀԿ-ի նախկին կամ ներկա կոալիցիոն գործընկերներին,  որոնք էլի կոալիցիա են կազմել, եւ իրենց ընդդիմադիր ձայնը փոշիացել է ու գնացել է հանրապետականի օգտին, էդ սխալը էլ չեք կարողանալու ուղղել: Չեք կարողանալու ասել՝ դե լավ, նախագահական ընտրություններին սխալս կուղղեմ: Չեք կարող, չկան նախագահական ընտրություններ: Դրա  համար պետք է ուղղակի սխալ թույլ չտալ: «Ելք» դաշինքը միավորված ընդդիմություն է, Հայաստանի հանրապետության քաղաքացիների պահանջով ձեւավորված ընդդիմություն է եւ միակ ուժն է, որը երբեք ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի եղել, կամ ընդդիմություն, որը հիասթափեցրել է»:

Մարուքյանը դաշինքի ծրագրային դրույթներից ներկայացրեց, ասաց, որ ստեղծելու են ճշմարտության հանձնաժողով, որը իրավական հիմք է ունենալու եւ բացահայտելու է ճշմարտությունը. «Թե քաղաքական հայտնի սպանությունները՝ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, թե «Սասնա ծռերի» ՊՊԾ գնդի գրավման գործը: Ճշմարտության հանձնաժողովի նպատակ ստեղծելը այն է, որ մեր հանրությունը համերաշխություն ստանա: Ճշմարտության կարիք կա, այնքան են ատելություն քարոզվել տաբեր կողմերից, որ մարդիկ  չեն կարողանում միասնական տարբեր նախաձեռնություններում հանդես գալ: Մենք այդ ատելությանը դեմ ենք, մենք գալիս են ճշմարտությունը բացահայտելու  եւ այդ բաց էջերը փակելու, եւ շարժվելու ենք առաջ, դեպի ավելի զարգացող, ավելի հզոր Հայաստանի Հանրապետություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031