Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կոչ եմ անում՝ փողը վերցեք, ձայն մի տվեք». Արթուր Բաղդասարյան

Մարտ 27,2017 20:12

«Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցության պատգամավորի թեկնածուներն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էին նախընտրական հանդիպման:

Այս վարչական շրջանում առաջադրված պատգամավորի թեկնածու Հեղինե Բիշարյանն ասաց, որ այս շրջանում ավանդույթ կա, իրենք մշտապես ունեցել են իրենց ընտրազանգվածը, համակիրներն ու հաղթանակը.

«Մենք ուզում ենք այդ ավանդույթի  տերը լինել ու այս ընտրություններում հաջողել: Շենգավիթը պետք է լրջագույն ուշադրության առարկա դառնա, որովհետեւ Երեւանում չկա, երեւի, մի համայնք, որ այդքան ծանր սոցիալական վիճակում լինի, ինչպիսին Շենգավիթն է»:

Տիկին Բիշարյանը չշրջանցեց նաեւ ընտրակաշառքների բաժանումն ու դատապարտեց այն շենգավիթցուն, որը կվերցնի այդ փողը. «Դատապարտում եմ այն քաղաքացուն, որը կվաճառի իր ապագան: Խոնարհվելու եմ այն մարդկանց առջեւ, որոնք սկզբունք ունեն ու արժեւորում են իրենց սեփական ձայնը: Իմացե՛ք, որ մեր ձայնը եղել ու լինելու է խորհրդարանում, մշտապես խոսել ու խոսելու ենք Շենգավիթի մասին»:

ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ ասաց, որ Շենգավիթ վարչական շրջանում զանգվածային ցուցակագրում է  տեղի ունենում. «Ես կոչ եմ անում՝ փողը վերցեք, ձայն մի տվեք, ամբողջ հայ ազգին, եթե  մեկը որոշի առնել, պետք է քսան միլիոն դոլար, ձայնն այսօր տասը հազար դրամ են գնահատում, ես դատապարտում եմ այդ մոտեցումը: Միայն արագաչափերից մի տարվա մեջ հավաքել են 52 միլիոն դոլար, եթե սաղին ցուցակագրեն, պետք է 20 միլիոն դոլար, դե գնացեք մտածեք: Մտածեք, որովհետեւ դատապարտելի է, որ այսօր մայրաքաղաքում մարդիկ ապրում են բարաքներում, որտեղ սանհանգույց չկա, որտեղ մի տնով մի սանհանգույցից են օգտվում:

Մարտունիում եմ երեկ եղել, սաղին նորից ցուցակագրում են, Մարտունու կենտրոնական փողոցը ավերակ է, ասում եմ՝ բերեք էդ փողը տվեք, բայց մարդկանց վերաբերում են էս ջրի շշի նման, ջուրը խմեցին, շիշը նետեցին: Ես վստահ եմ, որ մարդիկ չեն ուզում ապրել այն կյանքով, որ ապրում են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031