Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մարս մարշուտկա կբացենք, Գալուստ Սահակյանն էլ էդ մարշուտկի տերը կլինի». ( ֆոտոշարք)

Մարտ 27,2017 21:45

Այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Վանաձորում հանդիպեց իր ընտրողների հետ: Արցախ պուրակում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ժողովրդին դուր է գալիս խաբվածի կարգավիճակում լինել:

«Էն ուժերը, որոնք էսօր խորհրդարանում են, որոնք ամիսը մեկ իշխանություն են, մի ամիս հետո ընդդիմություն են, հետո էլի իշխանություն, դրանք իջել են ժողովրդի համար ընտրություն են անում, հզոր ամպեր, աստղեր, արեւներ իջեցնելով: Քաղաքացուն հաճախ հաճելի է լսել լավ բաներ՝ արբանյակներ դեպի տիեզերք, Մարս մարշուտկա կբացենք, Գալուստ Սահակյանն էլ էդ մարշուտկի տերը կլինի»:

ՀԱԿ փոխնախագահն ասում է, որ իշխանությունն ու մնացած բոլոր կուսակցությունները խաբում են ժողովրդին, հեքիաթներ պատմում. «Ժողովուրդ, տեսել եք, որ ձեր մոտ եկողները տիեզերքից աստղեր են իջեցնում: Ուրեմն, բոլոր կուսակցությունները մրցում են, թե ով ինչքան սուտ կասի… Մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ իշխանությունը մտել է յուրաքանչյուր քաղաքացու գրպանը, ասում ա 1000 դրամ տուր, որ էն զինվորը, որ քո երեխան ա, որին սահմանի վրա պահում են, հանկարծ վիրավորվի, էդ քո 1000 դրամով, ես նրա բուժման կամ նաեւ մահանալու դեպքում ծախսերը քաշեմ»:

Արամ Մանուկյանն ասում է, որ իշխանությունը պետք է ձերբակալի կաշառք բաժանող կուսակցություններին: «Փող բաժանողն, ի՞նչ եք կարծում, իրա գրպանի փողն ա բաժանում, բարեգործություն է անու՞մ: Բարեգործությունը երբեք ցուցադրաբար չի լինում»:

-Մեզանից գողացած փողն են տալիս,-Արամ Մանուկյանի խոսքին արձագանքեց հավաքվածներից մեկը:

«Իշխանությունը, եթե իշխանություն լինի, մեկ րոպեում կձերբակալի բոլոր նրանց, ովքեր կաշառք են բաժանում, բոլոր կուսակցություններին: Կարող եք ասել, թե ինչու՞ չի ձերբակալում, որովհետեւ իրա դրած խաղալիքներն ու խամաճիկներն են»,-խոսքը շարունակեց Արամ Մանուկյանը:

-Ինքն իրեն ո՞նց ձերբակալի,- բարձրաձայնեցին հավաքվածները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031