Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանյան լճի մոտ կանգնող պոռնիկների գործն էլ օրինական է». Նիկոլ Փաշինյան

Մարտ 27,2017 19:33

Այսօր «Ելք» դաշինքը նախընտրական  քարոզարշավի էր Արարատի մարզում: Արարատ քաղաքում «Ելք»-ի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով  114 դպրոցներում եւ մանկապարտեզներում վարչական ռեսուրսներն հօգուտ  ՀՀԿ-ի չարաշահամանն  ասաց, ր դպրոցները վերածվել են  հանրապետական  բջիջների եւ դեգրադացնում են մեր երեխաներին:

«ՀՀԿ-ն ասում է, որ ցուցակներ հավաքելը օրինական է: Եթե զուտ այդ հարթության մեջ նայենք, ուրեմն Երեւանյան լճի մոտ կանգնող պոռնիկների գործն էլ օրինական է»,-այսպիսի համեմատություն արեց Փաշինյանն՝ ՀՀԿ-ի պաշտոնական պատասխանի վերաբերյալ:

Ըստ «Ելք»-ի առաջնորդի, իրենք պետք է արմատախիլ անեն դպրոցներից նման երեւույթները, եւ ապաքաղաքականացնեն կրթօջախները. Փաշինյանը նշեց, որ իրենց դաշինքում կետ կա՝ դպրոցի տնօրեններն, այս դաշինքի հաղթելու դեպքում, իրավունք չեն ունենալու կուսակցական լինել, կամ կուսակցական անձ իրավունք չի ունենա զբաղեցնել դպրոցի տնօրենի պաշտոնը:

«Բայց մենք ասում ենք՝ դպրոցը պետք է արմատախիլ անել քաղաքական պոռնիկներից եւ բավական է, տարեցտարի, ընտրությունից՝ ընտրություն փչացնում են մեր երեխաներին, թույլ չենք տա մեր երեխաներին դարձնեն առաքելմովսիսյաններ, արմենաշոտյաններ, սամվելալեքսանյաններ, սերժսարգսյաններ»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ ասաց, որ ազնիվ մանկավարժները պետք է ցույցեր, գործադուլ անեին ու մերժեին աշխատել ՀՀԿ-ի օգտին ցուցակներ կազմող մանկավարժների հետ, իսկ Փաշինյանի խոսքով ասած՝  «այդ քաղաքական պոռնիկների հետ»:

Անդրադառնալով ընտրություններից հետո խորհրդարանում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու նպատակ ունեցող ուժերին, Նիկոլ Փաշինյանն ասաց.«Հիմա շատ ուժեր են ասում, որ կոալիցիա չեն կազմելու: Հայ հեղափոխական Դաշնակցությունն, որ այսօր էլ իշխանության կազմում է, ֆորմալ առումով կոալիցիա չի կազմել ՀՀԿ-ի հետ, եւ ամեն ինչ վկայում է այն մասին, որ բոլոր այն ուժերը՝ նախկին եւ ներկա գործընկեր, մասնավորապես «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն…»:

Փաշինյանի՝ ցուցակին արարատցիներից մեկն էլ ավելացրեց՝ «Օրինաց երկիրը», ինչին Փաշինյանն այսպես արձագանքեց՝ «Օրինաց երկիրը սկի չի էլ անցնելու, դաշնակներն էլ չեն անցնելու:  Հիմա նրանք ընդամենը կոալիցիայի անունը փոխում են եւ դնում են՝  ազգային համաձայնության կառավարություն: Ժողովուրդ, ձեւավորվում է մի նոր կոմբինացիա, ժողովրդի ձայները հավաքելու ու Սերժ Սարգսյանին մատաղ անելու համար: Միակ տարբերակը  Հայաստանում փոփոխություններ անելու՝  «Ելք» դաշինքն է, մնացած բոլոր դեպքերում ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի օգտին կլինի»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախում ունեցած ելույթին, ըստ որի, Սարգսյանն ասել է՝   «ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»:  Փաշինյանն  այն համարեց «իսկանդերյան փուչիկ», քանի որ նախագահն,  Փաշինյանի խոսքերով ասած՝ տանուլ է տվել տարածաշրջանում Հայաստանը որպես  ամենահզոր  եւ ամենամարտունակ բանակ. «Հիմա իսկանդեր է խաղացնում:  Եթե որոշում կայացվի գործածել Իսկանդերը, նշանակում է  դա չի ծառայել իր նպատակին, որովհետեւ Իսկանդերը զսպող գործիք է, որովհետեւ դա տարածաշրջանի համար հավասար է միջուկային զենքի օգտագործման:  Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ  Սմերչ համակարգեր է տեղադրել այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ու նշանառության տակ է Երեւանի ցանկացած օբյեկտ: Սերժ Սարգսյանը խաբում է ժողովրդին, ասելով, թե ի վիճակի է պաշտպանել հայ ժողովրդին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031