Լրագրողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդից խնդրեցին «Լավրովյան» պլանի մանրամասները ներկայացնել, եթե կա նման պլան:
Նա պատասխանեց. «Դիվանագիտորեն մենք այդ տերմինը չենք օգտագործում, բայց իհարկե՛, սեղանին պլան կա: Այն շատ բազմակողմանի է, բաղկացած է երեք մասից: Բայց պատշաճ չի լինի, որ ես մանրամասնեմ դա, որովհետեւ բանակցող երկու կողմերն էլ պետք է աշխատեն այդ տարբեր ասպեկտների վրա: Դիվանագիտությունում դա նման է քարտային խաղի, երբ դու պահում ես քարտերը, դու չես դնում դրանք սեղանի վրա, որովհետեւ չես ուզում, որ մնացածը տեսնեն: Այսպիսով՝ նույնը դիվանագիտությունում է, երբ կա պլան, դա կարող է շատ լավը լինել, բայց կարող է դրա որոշ մասեր անհրաժեշտ լինի վերադասավորել կամ փոփոխել: Այսպիսով՝ մենք մանրամասների մասին նախապես չենք խոսում»:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանն է այդ պլանը նախաձեռնել, նա պատասխանեց. «Տարիների ընթացքում շատ պլաններ եմ կարդացել: Բանակցային սեղանի վրա այժմ գտնվող պլանը արմատապես չի տարբերվում նախկին պլաններից: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, թե, մասնավորապես ով է կամ որ պետությունը գիշերը նստել եւ այս պլանը գրել, բայց կասեմ, որ սա շատ լավ, միջազգայնորեն հաստատված պլան է: ԵԱՀԿ-ն աջակցում է դրան, համանախագահները եւ համանախագահող երկրները եւս աջակցում են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ