Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Հոգլանդ. Բանակցությունները վերսկսելու ժամանակն է. (Տեսանյութ)

Մարտ 27,2017 18:40

«Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ ընդհանրապես բանակցությունների սեղանին կան պլաններ, ինչը նշանակում է, որ ժամանակն է բանակցելու»,- մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Նա նշեց, որ ամենակարեւորը երկրի կողմերի առաջնորդները քաղաքական կամք ցուցաբերեն. «Դա իսկապես առաջնորդների եւ իրնեց մարդկանց գործն է՝ ինչպես ապագայում ունենան խաղաղություն եւ բարգավաճում: Ես գիտեմ՝ դա պարզ է հնչում, բայց այդպես չէ: Բայց մեր պլանը կարող է քննարկվել եւ ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղան՝ դրանք քննարկելու համար»:

Ռիչարդ Հոգլանդը վստահեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտի, թե իրականում ինչ է կատարվում. «Բայց քանի որ մենք միջազգային միջնորդներ ենք, մենք պետք է հեռավորություն պահպանենք՝ կողմերից մեկին չափից շատ չվիրավորելու համար: Որովհեւտեւ, երբ դա պատահում է քննարկումների եւ միջնորդության հավանականությունը փակվում է, եւ մենք չենք կարող թողնել, որ այդ դռները փակվեն, մենք պետք է դռները բաց թողնենք: Մենք միշտ կնշենք, երբ ուշադրություն հրավիրելու խնդիր կլինի: Մենք պետք է մի փոքր ուշադիր լինենք, թե հրապարակայնորեն ինչ ենք ասում՝ չնայած այն հանգամանքին, որ գիտենք՝ փակ դռներից այն կողմ ինչ է կատարվում»:

Համանախագահը շեշտեց, որ բանակցությունները վերսկսելու ժամանակն է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը այս չլուծված խնդրի լուծումը  լինի: Բռնությունը պատասխան չէ, այն քանդում է ընտանիքներ,  վնասում է տնտեսություններին: Եվ մեր աշխատանքն է գտնել ամենադրական լուծումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031