Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայնագրություններից միայն մեկն է հանցագործության հատկանիշներ պարունակում. «ՍիվիլՆեթ»

Մարտ 27,2017 18:30

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, իսկ մյուս ձայնագրություններում հանցագործության հատկանիշներ չկան։

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ՍիվիլՆեթ»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031