«Մեր համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում: Ուրախ բաների համար գաս: Քեզ լավ ճանաչում եմ, տիկին Վարսիկին լավ ճանաչում եմ, ՀՀԿ-ին ընդառաջում ենք`Ձեզ հետ միասին»,- Գավառի տարածաշրջանում, նախընտրական հանդիպումների ժամանակ այսպես են մարդիկ դիմավորում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Արզաքանցյանին:
Արզաքանցյանի հանդիպումները միշտ մարդաշատ, ջերմ եւ անմիջական մթնոլորտում են ընթանում: Մարդիկ նրան համարում են անմիջական, պարզ եւ նվիրված մարդ:
«Մեր գավառցին թող անցնի: Մենք էլ հույսներս չենք կտրում: Միացեք մեր գավառապետին եւ լավ գործեր կատարեք»,- ասում էին ընտրողները: Նրանք հավաստիացնում են, որ շատ ուրախ են, որ Տիգրան Արզաքանցյանը վերադարձել է քաղաքական դաշտ: Մարդիկ գնահատում են նրա արած գործերը. «Ինքը մեր թաղամասին 3500 մետր ջրագիծ ա տվել, ջուր ենք քաշել: Կամուրջն ընկել էր գետին բերաբը փակել, սաղ էդ գործերն ինքն ա արել: Մենք քեզնից գոհ ու շնորհակալ ենք»:
Ընտրողներին ներկայացնելով իր ծրագրերը Տիգրան Արզաքանցյանը նաեւ տեղեկացրեց, որ Ժնեւում ինքը մանրամասն ծանոթացել է կարտոֆիլի վերամշակման արտադրամասի աշխատանքներին: Կարտոֆիլը վերամշակելով դրանից ստանում են փոշի հումք, որը կարելի պահպանել 7-8 տարի եւ օգտագործել տարբեր նպատակներով: Այժմ մասնագետներն ուսումնասիրում են Հայաստանում, Գավառում նման արտադրամաս ունենալու հնարավորությունները: Տիգրան Արզաքանցյանը պատրաստ է արտադրամասը գործարկել`նույնիսկ առաջիկա հինգ տարիների կտրվածքով շահույթ չհետապնդելով:
Կարդացեք նաև
Ընտրողները Տիգրան Արզաքանցյանին առաջարկում են նաեւ վերաբացել տարածաշրջանի ձեռագործ գորգերի արտադրամասերը:
Մանրամասները`տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=wj6ysRPy0kY&feature=youtu.be