Խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական կենտրոնում այսօր ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Արմավիրի մարզի հարյուր ըմբիշներ:
Երկու օր տեւած պայքարում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին. 50 կգ՝ Աշոտ Մխիթարյան, 55 կգ՝ Նորայր Հոխոյան, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 66 կգ՝ Զավեն Միքայելյան, 74 կգ՝ Մալխաս Ամոյան, 84 կգ՝ Արսեն Սարգսյան, 96 կգ՝ Արթուր Մկոյան, 120 կգ՝ Դավիթ Օվասափյան:
Առաջնության արդյունքներով կորոշվի երիտասարդական հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի այս տարի կայանալիք միջազգային պատասխանատու մրցումներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ