Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում դատարանը Նավալնիին կալանավորելու վճիռ է կայացրել

Մարտ 27,2017 17:43

Մոսկվայի Տվերի դատարանը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին 15 օրով կալանավորելու որոշում է կայացրել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մարտի 26-ին Մոսկվայում չարտոնված ցույցի ժամանակ ոստիկանության  հրահանգներին չենթարկվելու համար:

Ավելի վաղ դատարանը Նավալնիին տուգանել էր 20 հազար ռուբլիով՝ Մոսկվայի կենտրոնում չարտոնված ցույց կազմակերպելու մեղադրանքով:

Ավելի վաղ հաղորդել  էինք այն մասին, որ քաղաքական գործչի հանդեպ հարուցվել էր երկու վարչական արձանագրություն՝ 20.2.2 (հասարակական վայրերում քաղաքացիների տեղաշարժի կազմակերպում և զանգվածային կուտակման կազմակերպում, որոնք հանգեցրել են հասարակական կարգի խախտմանը) և 19.3 (ոստիկանության աշխատակցի օրինական հրահանգների չկատարում ) հոդվածներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031