Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չի կարելի գրավյալ տարածքները հանձնել». ազատամարտիկ-թեկնածու

Մարտ 27,2017 17:38

«Արցախի հարցը պետք է լուծել, չեմ ասում՝ հողեր հանձնելով: Հողեր հանձնելու բան չկա, չի կարելի գրավյալ տարածքները հանձնել՝ սպասելով, թե Ադրբեջանը ինչ է մտածելու»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր ասաց ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, անկուսակցական ազատամարտիկ Վլադիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է հանդես գալիս Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակի՝ «Մադրիդյան սկզբունքների» իրագործման քարոզչությամբ:

ՀՀԿ թեկնածուի բնորոշմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելուց հետո միայն գրավյալ տարածքները կարելի է «ինչ-որ չափով հանձնել՝ բացառությամբ Լաչինի միջանցքի»:

Ազատամարտիկն անդրադարձավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան որակյալ վառելիք չի ունեցել. «Եթե վարչապետն ասում է, որ վառելիքը կեղտոտ ու պակաս է եղել, ես ի՞նչ ավելացնեմ: Ուրեմն՝ մի բան կա, որ ասում են: Նշանակում է՝ թերություններ եղել են: Բայց սուտ լուրեր էլ են եղել: Ասում էին՝ գեներալ Մանվելը սրա հետ է կռվել, նրա հետ է կռվել, այն դեպքում, երբ նա ոտքի կանգնեց, ամբողջ ՀՀ-ի երկրապահները ոտքի կանգնեցին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031