ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում:
Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները` կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքի շրջանակում գործելու վերաբերյալ:
ԿԳՆ մամուլի հաղորդագրություն