«Քաղաքացիների հետ շփումները ցույց են տալիս, որ «Ծառուկյան» դաշինքն ակնհայտ առաջատարն է եւ ապրիլի 3-ին մենք երկրում նոր իրավիճակ ենք ստեղծելու»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը:
«Մարդկանց վերաբերմունքը հուսադրող է, լավատեսորեն են տրամադրված: Կարծում եմ՝ իրականությանը մոտ է, որ մենք ստանալու ենք այնքան ձայներ, որոնք կբավականացնեն կառավարություն ձեւավորելու համար»,-համոզմունք հայտնեց նա:
Անդրադառնալով «ՕՐՕ» դաշինքի այսօրվա այն հայտարարությանը, թե «Ծառուկյան» դաշինքին են տեսնում որպես ընտրությունների հաղթող եւ իրենց հետ են հնարավոր համարում հետընտրական դաշինքի ստեղծումը, Մանուկ Սուքիասյանն ասաց. «ՕՐՕ»-ի մոտեցումը ֆիքսում ենք եւ համարում, որ քաղաքական գործընթացների իրական զարկերակը զգալու դրսեւորում է իրենց հայտարարությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ