«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Կալանավորման փաստով հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,-«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը:
«Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ շատ վաղաժամ է այդ մասին խոսելը, ես առայժմ որևէ հիմք չունեմ ենթադրություններ անելու, որ սա կրում է քաղաքական բնույթ։ Եթե նախաքննությունը օբյեկտիվորեն ընթանա, իսկ այս պահի դրությամբ գտնում եմ, որ օբյեկտիվ է, այսինքն՝ Սամվել Բաբայանի իրավունքների խախտում տեղի չի ունեցել։ Նրա հետ կապված բոլոր գործողությունները կատարվել են իմ մասնակցությամբ, կատարվել են օրենքով սահմանված կարգով։ Ինչ հարցաքննություններ, որ տեղի է ունեցել արձանագրվել են ճիշտ, որևէ իրավունքի խախտում նրա նկատմամբ չեմ տեսել։ Հետագայում արդեն կպարզվի նախաքննությունը ինչ հունով է ընթանում, օբյեկտի՞վ, թե՞ հակառակը։ Դա արդեն հետագան ցույց կտա»,-հավելեց փաստաբանը։
Մանրամասն՝ «Ազատության» տեսանյութում