Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում դատարանը տուգանել է Նավալնիին՝ չարտոնված ցույց կազմակերպելու համար

Մարտ 27,2017 16:45

Մոսկվայի Տվերի դատարանը ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնիին տուգանել է 20 հազար ռուբլիով՝ Մոսկվայի կենտրոնում մարտի 26-ին չարտոնված ցույց կազմակերպելու համար:

Նավալնին գիշերն անցկացրել է ներքին գործերի բաժնում, իսկ ցերեկը նրան տեղափոխել են դատարան: Քաղաքական գործչի հանդեպ հարուցվել է երկու վարչական արձանագրություն՝ 20.2.2 (հասարակական վայրերում քաղաքացիների տեղաշարժի կազմակերպում և զանգվածային կուտակման կազմակերպում, որոնք հանգեցրել են հասարակական կարգի խախտմանը) և 19.3 (ոստիկանության աշխատակցի օրինական հրահանգների չկատարում ) հոդվածներով:

Առաջին հոդվածով դատարանը Նավալնիին տուգանել է 20 հազար ռուբլիով: Երկրորդ հոդվածի հարցով դատական նիստը դեռևս շարունակվում է, քաղաքական գործչին կալանավորելու սպառնալիքը պահպանվում է: Երկու հոդվածներով առավելագույն պատիժը 15-օրյա կալանքն է:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ռուսաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում, չարտոնված ցույցեր են անցկացվել ընդդեմ կոռուպցիայի. Զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031