«Ապրիլի 3-ին «Ծառուկյան» դաշինքի համար վարկանիշայինների մասով անակնկալներ են սպասվում: Իրենք ասում են՝ հավասար են, բայց վարկանիշայինները իրավիճակ են փոխելու: Ապրիլի 3-ին չզարմանաք, վարկանիշայինն ամեն ինչ փոխելու է»-կարծում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
«Հայելի» մամուլի ակումբում այսօր նա կանխատեսում արեց, որ ՀՀԿ-ական վարկանիշային թեկնածուներն այդ տեսանկյունից ընտրվելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: «Կաշառքի շնորհի՞վ» հարցին նա այսպես արձագանքեց. «Կաշառքն այստեղ էլ կա, այնտեղ էլ, պետք է «թաղի տղու» գործոնը հաշվի առնել: Ընտրակաշառքը երկու տեղում է, թաղի տղերքը՝ մի տեղ»:
Հետընտրական կոալիցիաներ ստեղծելու վերաբերյալ էլ Հրանտ Բագրատյանը չցանկացավ նախապես հայտարարություններ անել, փոխարենը ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունն, ի դեմս «Ազատ դեմոկրատների», ՀԱԿ-ի եւ «ԵԼՔ»-ի՝ միավորված չգնաց ընտրությունների:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ