Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե մենք 55-60 տարեկանում չենք ձգտել հարստանալու, սրանից հետո էլ ենք ձգտելու արդարության». Սեյրան Օհանյան

Մարտ 27,2017 16:15

«Օրորոցային վրեժ պետք է հայտարարենք, և ծնելիության մակարդակը բարձրացնելու համար ներդնելու ենք մայրական կապիտալի համակարգը: Առաջին երեխայի համար 100 հազար դրամ ենք հատկացնելու, երկրորդի համար` 500.000 դրամ, երրորդի համար`մեկ միլիոն դրամ, չորրորդ երեխայի համար 4 միլիոն դրամ և 4-րդ երեխայի ծնվելուց հետո երեք միլիոն դրամ հատկացնելու ենք ծնողին սեփական տնօրինության համար»,- այսօր Արտաշատում նախընտրական հանդիպմանը հայտարարեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայտարարելով, թե երկիրը գտնվում է օրհասական վիճակում. երկրում արտագաղթ է, արտահոսք սահմանամերձ բնակավայրերից դեպի կենտրոն, կոռուպցիա կաշառակերություն, աղքատության բարձր մակարդակ, նա հավաստիացրեց, թե անկասկած պետք են փոփոխություններ. «Այդ փոփոխությունը սկսում է պետական կառավարման համակարգից: Մենք այն մարդիկ ենք, որոնք մշտապես լինում են ժողովրդի մեջ: Մանավանդ ես վերջին տարիներին կառավարման համակարգի միջից եմ տեսել թերությունները, և դա է ինձ ստիպել է, որ ես լուրջ մտածեմ ու կանգնեմ ժողովրդի կողքին»:

Սեյրան Օհանյանը մի շարք խոստումներ տվեց, թե փոխելու են ազատամարտիկների նկատմամբ վերաբերմունքը, աշխատատեղեր են ստեղծելու, լուծելու են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների խնդիրները, մասնավորապես արդեն հերթացուցակում կա 200 հոգի: Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ իրենք այդ խնդիրը լուծելու են հինգ տարում, մինչդեռ ներկայիս պետական հատկացումներով ըստ նրա` այդ խնդրի լուծումը կտևի 35-40 տարի:

Սեյրան Օհանյանը, դիմելով ընտրողներին, վստահեցրեց, որ իրենց դաշինքում չես գտնի մեկին, որի հարազատներն այս կամ այն պաշտոնի են, ժողովրդի մեջ վատ համբավ ունեն, թալանում են, այս կամ այն նյութական միջոցներն են ներմուծում առանց հարկեր վճարելու: Սեյրան Օհանյանը իրենց դաշինքի անդամներին նկատի ունենալով` նաև նշեց. «Եթե մենք 55-60 տարեկանում չենք ձգտել հարստանալու, սրանից հետո էլ մեզ համար ամենակարևոր սկզբունքը լինելու է արդարությունը և անձնական արժանապատվությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031