Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանի սննդամթերքի անվտանգության ոլորտում լիազոր մարմնի պատվիրակությունը Հայաստանում է. քննարկվում է մեղրի արտահանման հնարավորությունը

Մարտ 27,2017 16:10

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության և կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության վարչության պետի տեղակալ Խինֆա Դուի գլխավորությամբ:  Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական խորհրդական Վանգ Հոնգլիանգը, ինչպես նաև ՍԱՊԾ պաշտոնյաներ:

Չինաստանի գործընկեր կառույցի պատվիրակության այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայկական մեղրի և մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին ու որակին՝ հեռանկարում ունենալով դրանք Չինաստան ներկրելու ծրագիր: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ողջունելով հյուրերին, կարևոր է համարել սննդամթերքի անվտանգությունն ապահովող երկու երկրների լիազոր մարմինների միջև փոխգործակցությունն ու մասնագետների միջև շփումները՝ առանձին խմբերի ապրանքների արտահանմանը խթան հանդիսանալու տեսանկյունից:  Նա նաև նկատել է, որ Հայաստանն ունի ոչ միայն մեղրի, այլ նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման մեծ ներուժ և արտաքին շուկայում մրցունակ ու անվտանգ արտադրանք:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ներկրման և արտահանման ընթացակարգերը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկման մեխանիզմները: Նախանշվել են նաև առաջիկա օրերին համատեղ աշխատանքի ուղղություններն ու ժամանակացույցը:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031