«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անտրամադիր էր եկել: Ասաց, որ տխրել է, երբ տեսել է, որ Սայաթ Նովա փողոցում գտնվող սիրիահայերի առեւտրի կրպակը փակվել է: «Սովորել էինք նրանց, կանաչի էինք գնում…այսօր գնամ-տեսնեմ գրած է՝ «փակեցինք-գնացինք Կանադա»: Տխրեցի…»,-ասաց Բագրատյանը:
Նա կարծիք հայտնեց, որ պետությունը թերացել է սիրիահայ փախստականներին ընդունելու հարցում. «Մարդը հիմար պետք է լինի, որ այստեղ լավ լինի, բայց գնա ուրիշ երկիր…Ուրեմն չի ստացվել: Առաջարկել էինք թաղամաս կառուցել: Նրանց պետք էր ավելի լավ նայել: Պետք է օրինակ ցույց տայինք, որ կարելի է գալ Հայաստանում ապրել: Բայց մեր հայ տեսակն էլ չի կարողանում ապրել արդեն»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ