«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին:
«Լավ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է ներդրումներից, բայց ինչպե՞ս է խոսում: Դա այն ներդրումային ֆոնդը չէ, ինչ ես եմ ասում, դա բուրժուական ֆոնդ է: Իմ ասածը սուվերեն ֆոնդն է՝ ժողովրդական հիմնադրամը, երբ պետությունն ընտրում է հիսուն նախագիծ, այդ թվում՝ Երեւան-Թեհրան ավտոմայրուղու նախագիծը, եւ ասում՝ ժողովուրդ ջան, հազար դոլար «փայ» արեք այդ նախագծի համար»,-ասաց Բագրատյանը:
Նրա բնորոշմամբ՝ նշյալ հիմնադրամի ստեղծման մասին տարիներ շարունակ բարձրաձայնում է. «Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը ասել են՝ անելու ենք: Ձեւ չունեմ զանգել Կարեն Կարապետյանին ու ասել՝ ինչո՞ւ չես անում»:
Բագրատյանը խոստացավ, որ պատգամավոր ընտրվելու դեպքում մեկ ամսում այդ ֆոնդը ստեղծելու է:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ