Լրահոս
Օրվա լրահոսը

Սարիթաղցիները նստացույց են սկսել դատախազության դիմաց. «Ա1+» (Տեսանյութ)

Մարտ 27,2017 15:24

Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատներն այսօր դատախազության դիմաց նստացույց սկսեցին:

«Արդեն ծայրահեղ վիճակ է, իմ ամուսինը 4 օր է՝ հացադուլի մեջ է, նույնիսկ ճնշման դեղը ինչ է, նրան չեն տալիս: Ասում են՝ դու հացադուլի մեջ ես, մենք իրավունք չունենք»,- ասաց Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը:

Իսկ Հրաչյա Բոյաջյանի տատիկը՝ Աղավնի Ժամկոչյանն էլ ավելացնում է՝ ինը ամիս է, որ հստակ պատասխան չեն կարողանում ստանալ: «Մենք ուզում ենք, մեր տղաներին ազատեն, ուրիշ ոչ մի բան չենք ուզում: 3 ամիս էր ամուսնացած, որ իրեն ձերբակալել են անհիմն տեղը»։

Սարի թաղի 10 բնակիչներ մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Հարազատները պնդում են՝ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

«Չկա կոնկրետացված մեղք՝ ով ինչ է արել: Ես կարող եմ այնքան փաստեր բերել: Վերջիվերջո սա Աստվածաշունչը չէ, որ ասում է աստծո ճանապարհները անհայտ են մարդու համար: Սա սովորական դատախազություն է, որ մեր հարցերին պետք է հստակ պատասխան տան: Չկան պատասխաններ, բայց կան ինը ամսվա կալանավորներ: Փոքր քաղաքում՝ մի թաղամասից 10 կալանավոր»,- ավելացնում է կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031