«Հայելի» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուների այն պնդման մասին, որ Արցախի հարցի փոխզիջումային տարբերակի իրագործման դեպքում է միայն հնարավոր շրջափակման վերացում, տնտեսության զարգացում: Բագրատյանը համոզմունք հայտնեց, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն ինքը չունի հարցի կարգավորման ծրագիր. «Հո թուղթ ստորագրելով չի՞: Որ զիջենք՝ հաջորդ օրը մեր հերը կանիծեն (նկատի ունի Ադրբեջանին.-խմբ): Արցախի ժողովրդին հարգեք, իրենց կարծիքը հարցրեք»:
Մեր դիտարկմանը, թե ըստ դաշինքի՝ միայն փոխզիջումային տարբերակով է հնարավոր ճանապարհների բացում, Հրանտ Բագրատյանն ասաց, որ դա չափացանցություն է. «Այդ հիմնավորումները համակողմանի չեն, դրանք անհիմն են: Ոչ մեկ ոչինչ չի բացելու»:
Մեկ այլ դիտարկմանը, թե ըստ դաշինքի՝ Ադրբեջանն իրականում բանակցում է Մադրիդյան սկզբունքների շուրջ, Հրանտ Բագրատյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչն է լուծումը, Ադրբեջանն ինչի՞ն է համաձայն: Հասկանալի չէ տեղեկությունը, թե Ադրբեջանը համաձայն է, վերջ տվեք, ախպո՜ր պես…»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ