The Muse fashion studio-ի հիմնադիր և դիզայներ Մանե Խաչատրյանը մարտի 26-ին ներկայացրեց իր առաջին մանկական հավաքածուն։ Ցուցադրությունը տեղի ունեցավ Երազ Lounge-ում` 35 փոքրիկ մոդելների մասնակցությամբ։ Հայկական նորաձևության մեջ հաստատուն քայլեր կատարող Մանե Խաչատրյանն արդեն 2 տարին է, ինչ նոր շունչ է տվել հայկական նորաձևությանը։
Դիզայներն իր բացման խոսքում նշեց, որ շատ ուրախ է փոքրիկների հետ աշխատելու համար, ավելացնելով ՝ ցուցադրությունը շատ կարևոր նպատակ ունի՝ ամբողջ հասույթի կեսը տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ