Երեւանի կրկեսը, բառի ուղղակի իմաստով, կլինի թափանցիկ: Շինարարության դիմային հատվածն արդեն պատվել է ապակիներով, ինչից կարելի է ենթադրել, որ կրկեսի սեփականատեր «Տաշիր գրուպ»-ը որոշել է կրկեսի ամբողջ շենքը թափանցիկ կառուցել:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ սեփականատերը ոչ այնքան խնայողության նպատակով է կրկեսի շենքն ապակեպատ կառուցում, որքան ժամանակակից տեսք տալու. «Հիմի նախընտրում են շենքերն ապակեպատ կառուցել, որ աչքի համար հաճելի լինի: Քարը ամենաթանկ բանն է, որը պետք է խնայել, իսկ մենք անողոք օգտագործում ենք, բացի այդ՝ քարը շենքերը ծանրացնում է»:
Կրկեսի շինարարության ժամկետն արդեն մի քանի անգամ երկարաձգվում է, սակայն
սեփականատիրոջ հաշվարկներով՝ 2017-ի վերջին արդեն պատրաստ կլինի:
Երեւանի կրկեսը լինելու է ութհարկանի, որի երկու հարկերը որպես ստորգետնյա ավտոկայանատեղի են ծառայելու:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
25,03.2017