Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանից մեկնաբանություն խնդրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի պնդման վերաբերյալ վերաբերյալ, թե դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները եւ մանկավարժները լծված են ՀՀԿ-ի ընտրողների ցուցակներ կազմելով:
«Անշուշտ մի շարք տնօրեններ շատ ակտիվ են քաղաքականության մեջ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, եւ նրանց զգալի հատվածն ակտիվորեն ինտեգրված է մի շարք գործընթացներում, բայց դա, բնականաբար, չի նշանակում, որ դպրոցի կամ մանկապարտեզի իրենց լիազորությունների շրջանակներում պետք է գործեն կամ ժամային գոտով՝ աշխատանքային ժամի: Հետեւաբար այստեղ, այո,՛ քննարկման նյութ կա, որովհետեւ նրանցից մի քանիսը տվյալ գործունեությունը վարել են աշխատանքային ժամերին, որն անշուշտ օրենքի խախտում է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխօգնության կարգով դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ պատկան մանկապարտեզների եւ դպրոցների տնօրեններից համապատասխան բացատրություն ստանալու ակնկալիքով: Հաշվի առնելով ժամկետի սղությունը՝ հրատապորեն Երեւանի քաղաքապետարան են հրավիրվել տվյալ տնօրենները, բացատրություն են տվել, որն էլ փոխանցվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալը:
Պարոն Սուքիասյանը նաեւ հավելեց. «Այլ մեկնաբանություն անել չեմ կարող, որովհետեւ կան դպրոցի տնօրեններ, որոնք մերժում են, որ իրենց ձայնն է: Իսկապես կան այդպիսի դեպքեր, ուղղակի հիմա ես ինձ թույլ չեմ տա բարձրաձայնելու, թե դրանք որ դպրոցներ են: Կարծում եմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կունենա իր մոտեցումները եւ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ