The Culture Trip ամսագիրը Հայաստանը և հայերին ներառել է աշխարհի հնագույն երկրների և ազգերի տասնյակում:
«Ինչպես և հրեաները, հայ ժողովուրդը հայտնի է իր մեծ սփյուռքով: Հայերը այդ տարածքում բնակվում են արդեն շուրջ 2600 տարի, իսկ հայերի մասին առաջին հիշատակումները հանդիպում են մ.թ.ա. 6-րդ դարում: Հայաստանի մայրաքաղաք Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին: Հայերը նաև առաջինն էին, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունել են որպես պետական կրոն, և երկիրն այսօր խստորեն հակված է մնում Հայկական առաքելական եկեղեցուն»,-գրում է The Culture Trip-ը:
Կայքը նաև գրում է, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել:
Հայաստանից բացի, աշխարհի ամենահին ազգերի ու երկրների շարքում են հայտնվել Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան ու Եգիպտոսը: