Aravot.am-ը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հարցում էր անցկացրել` իր ընթերցողներից հետաքրքրվելով՝ արդյոք նրանք ծանո՞թ են Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների քվեարկության կարգին:
Հարցման մասնակիցներն ունեին պատասխանի չորս հնարավորություն՝ «Լիովին», «Մասնակի», «Բացարձակապես», «Չեմ հետաքրքրվում»: Հարցմանը մասնակցել է 275 օգտատեր:
Ըստ մեր հարցման արդյունքների՝ հարցվածների մեծամասնությունը լիովին ծանոթ է ընտրությունների քվեարկության կարգին, մասնավորապես՝ այդպես է պատասխանել 40 տոկոսը: 32 տոկոսը քվեարկության կարգին մասնակի է ծանոթ: Հարցման մասնակիցների 16 տոկոսը բացարձակապես ծանոթ չէ, իսկ 12 տոկոսին չի հետաքրքրում ընտրությունների քվեարկության կարգը:
Կարդացեք նաև
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
25,03.2017