«Շատ տնօրենների հարգելով եւ հասկանալով, որ ունեն մանկավարժի ջիղ, կասեմ՝ ով մտավ ՀՀԿ-ի դրոշի տակ, կորցրեց իր եսը, ինքնությունը, մասնագիտական հեղինակությունը: Այդպիսի շատ մարդկանց գիտեմ»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի հրապարակած աղմկահարույց ձայնագրություններին, ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու Արմինե Դավթյանը:
Նա միաժամանակ նկատեց, որ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրեններին վարկաբեկելու մտադրություն չունի. «Նրանք ստիպված են դիմել այդ քայլին: Բայց ցանկացած մասնագետ եւ ղեկավար, որը կաշառքով է հայտնվում պաշտոնում, կաշառքով էլ պետք է պահի այդ պաշտոնը: Նա դառնում է գերի նրան, ում վճարել է: Այս մեխանիզմը քսան տարի արմատավորվել է ՀՀ-ում, մեղադրելու էլ չի…»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ