Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ զենքի միջոցով հարց լուծելու եւ ապստամբելու մասին

Մարտ 27,2017 12:39

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ասուլիս էր հրավիրել: Լրագրողները հարցրեցին դաշինքի անդամներին՝ «Իգլայի» միջոցով ապստամբության իրականացման հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում եւ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում զենքի միջոցով հարց լուծելուն:

Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ ուժի գործադրումը երբեք չի խրախուսել իրենց դաշինքը եւ չի խրախուսում զենքի որեւէ ձեւով օգտագործում:

Aravot.am-ը ճշտեց՝ հակասություն կա ձեր խոսքերի մեջ, մի կողմից ձեր դաշինքը հայտարարում է, որ իշխանության գալու դեպքում «Սասնա ծռերին» բաց կթողնեն, իսկ նրանք զենքի միջոցով էին հարց լուծում, մյուս կողմից ասում եք, որ չեք խրախուսում զենքով հարց լուծելը, ինչպե՞ս հասկանանք դա՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Զենքի հետ կապված մենք պնդում ենք եւ նորից մնում ենք մեր տեսակետին, որ չենք խրախուսում, այլ բան է «Սասնա ծռերի» հետ կապված ասված հայտարարությունը: Գտնում ենք, որ նրանք դա իրականացրել են ճարահատյալ վիճակում: Գիտենք մեր երկրի վիճակը ինչպիսին է, այդ օրերին ժողովրդի մեծ մասը համագործակցեց, այն հանրահավաքները, որ տեղի ունեցան մեր հայրենակիցների կողմից, իրենց աջակցությունն էր դրան: Մենք միեւնույն ժամանակ իրավական տարրը, որը գոյություն ունի ոստիկանների մահվան հետ կապված, քննարկման շարունակականություն ունեն, որը կարող ենք իրավական հենքի վրա դնել»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք պարոն Օհանյանից՝ Ջրառատի դեպքերի հետ կապված ասացիք, որ քաղաքական հետապնդում է ձեր դաշինքի նկատմամբ, մինչդեռ տուժածների հարազատներն ասել էին՝ ընտրությունների հետ որեւէ կապ չունի եւ ձեր դաշինքի հետ կապ չունի, ճնշումնե՞ր են եղել նրանց նկատմամբ, որ այդպես են հայտարարում՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ջրառատի դեպքերը քաղաքական նպատակներով են իրականացվել, տեղում անձամբ ես եմ եղել եւ ճնշումներ են եղել, ոչ վայել խոսքեր, հայհոյանքներ մեր թիմի նկատմամբ: Մենք փորձել ենք այնպես անել, որ լայն տարածում չստանա եւ գյուղի մեջ ապրեն սերտ համագործակցության շրջանակներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031