Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնօրենները կարող են ժամը 18.00-ից հետո թաղերում ման գալ ու ձայներ հավաքել». Սուքիաս Ավետիսյան

Մարտ 27,2017 12:34

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը նորմալ է համարում, որ դպրոցների ուսուցիչներն ու տնօրենները ՀՀԿ-ի քարոզարշավով են զբաղված:

«Մինչեւ տնօրեն լինելը կուսակցական են եղել ու կարող են ժամը 18.00-ից հետո թաղերում ման գալ ու ձայներ հավաքել: Ինչու եք անունը դնում դպրոցի տնօրեն, մեր ժողովրդի ներկայացուցիչներն են դրանք»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Ավետիսյանը:

Նրա խոսքով, օրենքը չի արգելում, որ պաշտոնյաները զբաղվեն քարոզչությամբ, ըստ նրա, ով խնդիր է տեսնում, թող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա. «Այն, որ ասում են, թիվ 31 դպրոցի տնօրեն Ղազարյան Արթուրը ընտրացուցակը տվել է Սուքիաս Ավետիսյանին, ես կզարմանայի, որ ուրիշ մեկին տար ցուցակը, բա ում տար, նա կուսակցական է»:

«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Կոնջորյանն էլ հակադարձեց՝ վարչական ռեսուրսի օգտագործում է, երբ մանկավարժը կրթական ոլորտում քարոզչություն է անում. «Նորմալ կհամարեի այն դեպքում, երբ կուսակցական կառույցի ներկայացուցիչը, որը ընտրությունների ժամանակ ցանկանում է ձայներ հավաքագրել, նպաստել սեփական կուսակցության առաջընթացին, դա աներ ոչ թե իր պաշտոնական դիրքի չարաշահման հաշվին, այլ աներ կուսակցական, մասնավոր անձ եւ չծառայեցներ իր կուսակցական շահի համար այն ռեսուրսը, որը տրված է այլ բանի համար»:

Հայկ Կոնջորյանի խոսքով, ՀՀԿ-ն փորձում է ներկայանալ Կարեն Կարապետյանի գեղեցիկ իմիջով, բայց իրականում նույն մեթոդաբանությամբ են աշխատում՝ միայն թե իշխանության գան. «Եթե մարդիկ ընտրեն ՀՀԿ-ին, ոչինչ չի փոխվելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031