Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչը մենք տեսել ենք նկարների մեջ, խողովակատիպ գործիք է, որը չի կարող կրակել». Սեյրան Օհանյանը՝ Իգլայի մասին

Մարտ 27,2017 12:26

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում հրավիրած ասուլիսում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանին լրագրողները հարցրեցին՝ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո լուրեր էին տարածվում, որ ձեզ նույնպես կարող են ձերբակալել, արդյոք դա հնարավո՞ր է՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ նոր մարդ է, բայց արագ մտել է իրադրության մեջ. «Դրանք բոլորը ապատեղեկատվություն են: Ես քայլում եմ ՀՀ-ում, գտնվում եմ մեծ քաղաքական գործընթացների մեջ, եթե այդպիսի տեղեկություններ լինեին, իրավական ոլորտից գոնե մեկը կանդրադառնար դրան: Բայց ՀՀ-ում ենք գտնվում, ոչինչ չի բացառվում»:

Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ ԱՄՆ-ի քաղաքացիությունն եք վերականգնում, հնարավո՞ր է՝ հեռանում եք երկրից, մանավանդ, որ 11-րդ հորիզոնականում եք՝ նա վստահեցրեց, որ դա ոչ ճշմարիտ տեղեկություն է եւ հավանաբար քաղաքական նպատակ է հետապնդում:

Սեյրան Օհանյանին ուղղված հարցին՝ երբ նոր էր ձեւավորվում դաշինքը, դուք հայտարարում էիք, որ Սամվել Բաբայանը կապ չունի ձեր դաշինքի հետ, ո՞ր փուլից է, որ նա կապ ունի ձեր դաշինքի հետ՝ պատասխանեց, որ Սամվել Բաբայանը մեծ ներդրում ունի ՀՀ-ում մեր նորօրյա պատմության մեջ եւ նրան չի կարելի ներքաշել նեղ ինտրիգների մեջ: Նա ասաց, որ Բաբայանը որպես համակիր է իրենց հետ եղել եւ աջակցել:

Դատախազությունը տեղեկատվություն տարածեց, որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը «Իգլայի» ներկրմանը, հետագայում փաստաբանն ասաց, որ դատախազությունը յուրովի է մեկնաբանել այն: Այս առնչությամբ հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իրենց համար հիմք է փաստաբանի ասածը. «Նա չէր կարող այս կարճ ժամանակահատվածում այնպիսի տեղեկություն տարածեր, որը Սամվելի ասածներից հեռու էր: Մենք փաստաբանին ենք հավատում»:

Սեյրան Օհանյանը ԱԱԾ-ին հորդորեց տեղեկությունները բացել՝ ով է այդ մարդը, որ «Իգլան» ներկրել է, թող այդ մարդը հայտնվի. «Այն, ինչը մենք տեսել ենք նկարների մեջ, խողովակատիպ գործիք է, որը չի կարող կրակել: Եթե մենք ուզում ենք քաղաքական ուժին հարված հասցնել, որն ուժ ունի, վերահսկողության տակ չի, իր հարաճուն գործընթացներն է իրականացնում, կարող ենք ասել, որ դա քաղաքական նպատակներով է: Եթե ունեն այլ տեղեկություններ, թող դա տարածեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մհո says:

    ոնց որ չեն ֆայմել լրիվ կոմպլեկտը նկարել, հետո ինչի են մի հատիկ ռակետ դրել, մի 5 – 6 հատ ըլեր ավելի խելքի մոտիկ կլիներ: Բայց ամենահետաքրքիրը նա է թե ինչի են գործի կեսը ցույց տալիս ու մնացածը պահում, հը ??????

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031