Լրահոս
Օրվա լրահոսը

Մասուրի արմատի եփուկը բուժում է ռեւմատիզմը եւ հոդացավերը

Մարտ 27,2017 13:30

Ժողովրդական բժշկության մեջ մասուրն օգտագործվում է սուր եւ քրոնիկ հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են` դեղնախտը, լեղապարկի բորբոքումը, լեղաքարային հիվանդությունները, ստամոքսի բորբոքումը, սրտի, լյարդի, երիկամների, երիկամաքարային հիվանդությունները, միզապարկի բորբոքումը, այրան բարձր ճնշումը, եւ շատ ու շատ այլ հիվանդություններ:

Մասուրի արմատի եփուկը բուժում է ռեւմատիզմը եւ հոդացավերը: Եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ մանրացրած արմատը լցնել 2 բաժակ ջրի մեջ եւ դանդաղ կրակի վրա եփել 20-30 րոպե: Այնուհետեւ քամել, սառեցնել եւ ընդունել 2-3 ճաշի գդալ 3-4 անգամ օրվա մեջ, ուտելուց 15 րոպե առաջ:

Վերքերի բուժման համար 15-20 օր այդ թուրմից թրջոց կարելի է դնել վերքին: Թարմ եւ չորացրած մասուրի ծաղիկները եփում են, որպես թեյ թողնում 15-20 րոպե եւ խմում կես բաժակ՝ 3-4 անգամ օրական, ստամոքսի եւ լեղապարկի հիվանդությունների բուժման համար:

Ըստ միջնադարյան բժշկագետների՝ ամենաուժեղ ներգործությունն են ունենում մասուրի ծաղիկները:

Ծաղիկների հոտը շնչելով՝ ամրանում է սիրտը, ուղեղը, զգայական օրգանները, հանգստանում է նյարդային համակարգը: Ծաղիկների թփերի թուրմը օգնում է ատամի ցավին, լնդերի բորբոքմանը, սրտխփոցին: Ծաղիկի թփերից մոտ 16 գրամը թուրմի ձեւով ներգործում է որպես ուժեղ փոր թուլացնող եւ միզամուղ, քրտինքի հոտը վերացնում է լրիվ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

25,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031