Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոբազգիները կասեցնում են քաղցկեղային ուռուցքների եւ որոշ քրոնիկական հիվանդությունների առաջացումը

Մարտ 27,2017 13:00

Հայտնի է, որ լոբազգի բույսերը մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում, այդ պատճառով չի կարելի հաճախակի եւ շատ ուտել։ Սրանք միակ սննդամթերքն են, որ երկարատեւ ջերմամշակում են պահանջում։ Լոբազգիներից պատրաստված կերակուրը կարելի է պահել սառնարանում եւ հետո ուտել, դրանք չեն կորցնում իրենց սննդարար հատկանիշները։

Լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ լոբազգիները կասեցնում են քաղցկեղային ուռուցքների եւ որոշ քրոնիկական հիվանդությունների առաջացումը։

Լոբին, ոսպը, ոլոռը պետք է ուտել լավ եփելուց հետո։ Սակայն ոլոռը կարելի է եւ ցանկալի է օգտագործել նաեւ հում վիճակում այն ժամանակ, երբ լրիվ չի հասունացել, դեռեւս կանաչ է ու փափուկ։

Գետնընկույզի` արախիսի մասին շատերն ունեն այլ կարծիք: Այն համարում են ընկույզի տեսակ եւ ուտում են հում վիճակում, որն անթույլատրելի է, քանի որ գետնընկույզը մարսողությունը խանգարող հատկություն ունի։

Ազգությամբ ռուս բնաբույժ Գալինա Շատալովան իր պրակտիկայից մի օրինակ է ներկայացնում: Ըստ որի, իրեն դիմած միջին տարիքի մի տղամարդ` պրոֆեսիոնալ մարզիկ, ցանկանալով պահպանել մարզական վիճակը, ինքնուրույն անցել է բուսական սնուցման եւ որպեսզի ապահովի սննդի կալորիականությունը, մեկ տարվա ընթացքում 12 կիլոգրամ գետնընկույզ էր կերել, որի հետեւանքով աղեստամոքսային համակարգի գործունեությունը խախտվել է։ Օրգանիզմի նորմալ վիճակը վերականգնելու համար հարկավոր է եղել վեց շաբաթ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

25,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031