Ս/թ փետրվարի 22-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր հաղորդագրություն այն մասին, որ ըստ քաղաքացու հաղորդման` Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարողները վտարման կատարողական գործողությունների ընթացքում կատարել են առանձնապես խոշոր չափերի գումարի և ոսկյա զարդերի գողություն:
Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից ս/թ մարտի 20-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված հարկադիր կատարողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել արդարացման, այն է՝ նրանց գործողություններում հանցակազմերի բացակայության հիմքով: Քաղաքացու կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքին, ըստ քննիչի համապատասխան որոշման, իրավական գնահատական կտրվի քրեական գործով վերջնական որոշում կայացնելու ժամանակ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության
Կարդացեք նաև
միջազգային հարաբերությունների և
հասարակայնության հետ կապերի բաժին