Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգվածային բողոքի ցույցեր՝ Ռուսաստանում. կան հարյուրավոր ձերբակալվածներ

Մարտ 27,2017 11:07

Մարտի 26-ին Ռուսաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում, չարտոնված ցույցեր են անցկացվել ընդդեմ կոռուպցիայի. զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ:

Ավելի քան 500 մարդ ձերբակալվել է միայն Մոսկվայում: Նրանց թվում է նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: 

Մայրաքաղաքում ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ: Ձերբակալվածների մեծ մասի հանդեպ վարչական արձանագրություններ կկազմվեն: Նշվում է նաև, որ ձերբակալվել են մի քանի լրագրողներ, ընդ որում «Կոմերսանտ» թերթի թղթակից Սերգեյ Ռուսլովը երկու անգամ ոստիկաններին ցույց է տվել իր մամուլի քարտը, բայց նրան ևս ձերբակալել են: Բացի Ռուսլովից ձերբակալել են նաև etokavkaz.ru-ի լրագրողին:

Կրասնոդարում ձերբակալվածների թիվը գերազանցում է 100-ը, Մախաչկալայում՝ 150-ը: Տարբեր հաղորդագրությունների համաձայն՝ Պետերբուրգում ձերբակալվել է 30-50 մարդ: Այսպիսով, բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալությունները դարձել են ամենազանգվածայինը հետխորհրդային Ռուսաստանում:

ԱՄՆ Պետդեպարտամենտը, դատապարտելով Ռուսաստանում հակակոռուպցիոն ցույցերի հարյուրավոր մասնակիցների ձերբակալությունը, դրանք որակել է որպես «անարգանք ժողովրդավարական արժեքների հանդեպ»։

«Մենք կոչ ենք անում ՌԴ-ի կառավարությանն անհապաղ ազատ արձակել բոլոր խաղաղ ցուցարարներին»,-հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ անհանգստություն հայտնելով Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության կապակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031