Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյան. «Մեր քաղաքացիները, մեր բնակիչները, որպես կանոն, միշտ ընտրությունների են գնում ծանոթի ու պաշտոնյայի ասելով»

Մարտ 27,2017 10:53

Մարտի 26-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վանաձորցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, ՀՅԴ կուսակցության անդամ Դավիթ Լոքյանն ասաց, որ իրենց կուսակցության համար թիվ մեկ խնդիրը երկրի տնտեսության զարգացումն է:

«Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, որը մշտապես իր հայտարարությունների, սկզբունքային հարցերի ու խնդիրների տերն է եղել: Մենք որդեգրել ենք մի սկզբունք: Եթե մենք 2 տարվա ընթացքում տնտեսական բարեփոխումները չենք ամբողջացնելու երկրում, չենք դնելու այնպիսի վիճակի մեջ, որ մեր քաղաքացին տեսնի, որ լույս է վառվում հեռվում, որին ինքը կհասնի մի քանի տարի հետո, Դաշնակցությունը չի մնալու կառավարությունում: Դաշնակցության համար ինքնանպատակ չի կառավարությունում մի քանի պաշտոնյա ունենալը»:

Ըստ նախարարի, այսօր ՀՀ քաղաքացին լուրջ չի վերաբերվում ընտրություններին. «Մեր քաղաքացիները, մեր բնակիչները, որպես կանոն, միշտ ընտրությունների են գնում ծանոթի ու պաշտոնյայի ասելով։ Եվ ընտրության հաջորդ օրվանից նորից սկսում են անիծել իրենց բախտը, իրենց երկիրը, իրենց պաշտոնյային եւ իրենք իրենց: Դրա պատճառն այն է, որ մենք ինքներս չենք հասկանում, թե ինչքան կարեւոր է, որ ազգային ժողով ուղարկենք լավագույններին»:

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ընտրություններից հետո իշխող Հանրապետականը Լոռու մարզից ազգային ժողովում ներկայացված է լինելու առավելագույնը 3 պատգամավորով. «Ով որ հասկանում է մեխանիզմները, թվերը եւ այլն, գիտի: Բա դուք չե՞ք ուզում, որ ձեր մարզից Դաշնակցությունը ունենա մի ռեյտինգային թեկնածու: Հերիք չի իրար վերաբերվենք՝ անվստահությամբ, չարությամբ, ատելությամբ, նախանձով: Հասկանում եմ, որ ազդեցություններ կան, հարաբերություններ, կապեր, խոստումներ ու պարտավորություններ կան, բայց մի գնացեք էն բանի հետեւից, որ վաղը ձեզ համար ավելի վատ ա լինելու»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031