Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Էդ «Ծառուկյան» դաշինք չի, էդ «Հանրապետական կուսակցություն 2» է» (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 26,2017 23:53

«Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր Վանաձորում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս ընտրություններում հաղթող է ճանաչվելու «Ելք» դաշինքը, եւ որ Հանրապետական կուսակցությունը վախեցած է. «Վերջապես ՀՀ նախագահը լայաղ արեց ընտրությունների մասին բան խոսել ու առաջինն անդրադարձավ մեզ՝ «Ելք» դաշինքին:

Ախպեր ջան, քեզ հաղթողը քո «Գելափի» ցուցանիշներով Գագիկ Ծառուկյանն է, մեզ հետ ի՞նչ գործ ունես: Բա ինքն ա քեզ կրում, քո մտահոգությունդ էնտեղ է, հետեւաբար քո հարցումներդ ծերից ծեր սուտ են: Հետեւաբար իրենք իրենց հարցումներում տեսնում են, որ հաղթողը «Ելք» դաշինքն է: Ու իրենք վախեցած են ձեր ձայներից, դրա համար էլ էդ մարդը փորձում է մեզ վարկաբեկել»:

Արամ Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ Գագիկ Ծառուկյանին: Նրա կարծիքով «Ծառուկյան» դաշինքի հանդիպումներին բնակչությունը գնում է, միայն նրա համար, որպեսզի ֆինանսական աջակցություն ստանա. «Գագիկ Ծառուկյանն իսկապես երեւույթ է: Նա որ գնում է ինչ-որ տեղ, միլիոնով մարդիկ են հավաքվում, բայց նրանք միլիոնով նամակներ են ուղարկում: Էդ նամակներից ցանկացածի մեջ գրած է՝ փող տուր: Շատ բնական բան է: ՀՀ ամենահարուստ մարդը գնում է մարզեր, որտեղ ապրում են ամենաաղքատ մարդիկ: Էդ մարդիկ ամենահարուստ մարդուց ինչ են ուզելու գաղափա՞ր»:

Պատգամավորության թեկնածուն հայտարարեց, որ ապրիլի 2-ին պետք չէ ձայն տալ «Ծառուկյան» դաշինքին, քանի որ այս դաշինքը իր խոսքով .«Հանրապետական կուսակցության 2 է»: Ես միշտ ասում էի, որ մտնեք քվեախուց, վերցնեք քվեաթերթիկներն, առաջինն աղբարկղը գցեք ՀՀԿ-ի քվեաթերթիկները: Հիմա ժողովուրդ ջան, ասում եմ, որ մտնեք քվեախուց, վերցնեք քվեաթերթիկը, առաջինը՝ ՀՀԿ-ի հետ աղբարկղը գցեք նաեւ «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկները: Որովհետեւ էդ «Ծառուկյան» դաշինք չի, էդ «Հանրապետական կուսակցություն 2» է, դրանք աշխատում են պասերով, գողանում են պիլասոսի նման, տանում են մեր քվեները: Իրեն դաշտ Սերժ Սարգսյանը թողել է մտնել, հենց մեր քվեները տանելու համար: Այ սրա համար է, որ ես պայքարում եմ այդ դաշինքի դեմ: Թե չէ անձնական բան չկա, ինչ անձնական բան կարող եմ ես ունենալ Գագիկ Ծառուկյանի հետ: Ինքը երեւույթ է , ես ո՞վ եմ որ»:

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Արամ Սարգսյանը խոսեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին: Նրա կարծիքով վարչապետը «մեր երկրից անտեղյակ մարդ է»: «Սամվել Կարապետյանն էսօր անդրադարձել է Կարեն Կարապետյանին: Ասել է, որ Կարեն Կարապետյանը հլը գոլեր է խփելու: Սամվել Կարապետյան ջան, էդ մարդը գոլ խփող չի, էդ մարդը փոխարինող խաղացող է, իրեն դաշտ չեն էլ մտցրել, ձեւի համար մտցնում հանում են: Դու ասում ես, թե ինքը հլը լիքը սյուրպրիզներա անելու: Այ Կարպետյան ջան, իր արած միակ սյուրպրիզը, որ էս ժողովուրդը տեսել է էս  7 ամիսների ընթացում, որն ինչ-որ տեղ նաեւ դուրեկան է, էդ թմբուկ նվագելն է: Էն կոստյումի սյուրպրիզը դուրներս չի էլ եկել: Ում դուրն է եկել, օրական էս աթոռին է կախում, էն աթոռին է կախում, վերջում մայկայով է նստելու՞»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարի says:

    Ցավ եմ ապրում, որ բամբասկոտ կանանց հոգեբանությամբ առաջնորդվող քաղաքական գործիչները տեղ ունեն մեր քաղաքական դաշտում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031