Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է ունենանք ամբողջական Արցախ, արդարություն, որը կսկի հենց Մասիվից». Րաֆֆի Հովհաննիսյան

Մարտ 26,2017 23:47

ՕՐՕ-ն ցույց է տալու՝ ինչպես  կարելի է  կարճ ժամկետում մեր երկիրը կարգի հրավիրել: Այսօր Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕՐՕ դաշինքի պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա, կարգի է բերվելու ներքին կառավարման ոլորտը, նաեւ խոստանում են՝ մարդու իրավունքների ապահովում, աշխատատեղեր, ազատություն, արդարություն, հանգիստ թոշակ, բարձր աշխատավարձեր, հրաշալի հեռանկար երիտասարդների համար:

Պարոն Հովհաննիսյանի խոսքով, իրենց ծրագրում նաեւ համայնքների համաչափ զարգացումն են ներառել. «Ողջ մայրաքաղաքը դարձնում ենք տնտեսության, մշակույթի ու վերելքի մայրաքաղաք, ոչ մի տարբերություն Մասիվի ու Կենտրոնի միջեւ, Հայաստանում չեն լինելու հետապնդումներ, ճնշումներ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, իշխանությունները բժիշկներին, մանկավարժներին մեղսակցության են բերում, եւ միայն դա բավարար է, որ ՀՀԿ-ին օրենքից դուրս ճանաչեն, եւ այս ընտրությունը կատարեն առանց իրենց. «Մենք պետք է ունենանք ամբողջական Արցախ, արդարություն, որը կսկսի հենց Մասիվից, ոչ մի աղքատություն ու ոչ մի արտագաղթ: Մեր պարտականությունն է կոտրել աթոռի ու փողի սպառնալիքը, ցույց տալ, որ մենք ստրուկ չենք մեր երկրում»:

Եթե ՕՐՕ-ն խորհրդարանական ընտրություններին հաղթի, ապա ըստ պարոն Հովհաննիսյանի, վերջ կդրվի պաշտոնի միջոցով հարստանալուն. «ժողովուրդը պետք է հարստանա, արտագաղթը պետք է անցյալի գիրկն ուղարկենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031