Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարմիր քարտը ճիշտ ժամանակին ստացվեց». Արթուր Պետրոսյան (Ֆոտոշարք)

Մարտ 26,2017 23:41

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:0 հաշվով կարեւոր հաղթանակ տարավ Ղազախստանի նկատմամբ:

Հանդիպման 73-րդ րոպեին հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ երկու րոպե անց՝ 75-րդ րոպեին այն կրկնապատկեց Արաս Օզբիլիսը:

Խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նախ տեղեկացրեց, որ արդեն 2-րդ րոպեին վնասվածք ստացած Գեւորգ Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց եւ հույս հայտնեց, որ վնասվածքը շատ լուրջ չի լինի:

Մարզչի խոսքերով մեր հավաքականը առաջին խաղակեսում լավ խաղ ցուցադրեց, իսկ երկրորդի սկզբում մի փոքր կորցրեց խաղի թելը: «Կարմիր քարտը ճիշտ ժամանակին էր, որպեսզի վերագտնեինք մեր խաղը: Խաղային օղակներում փոխկապակցվածությունը լրացնելու համար ընկերական հանդիպումները կարեւոր նշանակություն ունեն: Սակայն այստեղ մենք կազմակերպական որոշ խնդիրների ենք բախվում, քանի որ հավաքականի հիմնական ֆուտբոլիստները խաղում են տարբեր ակումբներում եւ նրանց մեկտեղ հավաքելը դժվար է»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը չնայած պարտությանը, նույնպես գոհ էր իր ֆուտբոլիստների խաղից: Նրա կարծիքով մրցավարը կարող էր կարմիր քարտ ցույց չտալ իրենց պաշտպանին, քանի որ եվրոպական առաջնություններում նման դեպքերում ֆուտբոլիստին թույլատրում են շարունակել խաղալ: Նրա համոզմամբ, եթե իրենք 10 հոգով չմնային, հանդիպումը կարող էր միանգամայն այլ ընթացք ունենալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031