Այսօր Ամասիայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ 85-ամյա մի ծերունի վարչապետ Կարեն Կարապետյանին ասաց․«Վարչապետ ջան, ավանդս տվեք, գոնե գերեզմանի փող անեմ։ Ես 80 անց մարդ եմ, 31 թվի, 12 հազար ռուբլի է, չեն տալիս, ով որ ինձանից 15 օր մեծ է, 31 թվի ծնված, իրենցը տալիս են։ Ես ինչքա՞ն պիտի կենդանի մնամ, որ ստանամ»։
Վարչապետն ասաց, որ այս հարցը բազում անգամ հնչել է։ «Հայրիկ ջան, նախևառաջ մոտ ժամանակներս ստանալու եք, կոնկրետ դուք, բայց ավանդների թեման հետևյալն է՝ դուք, իմ ծնողները, իմ բարեկամները ավանդները հանձնել են մի երկրի, որի անունը Սովետ միություն էր։ Էդ երկիրը վերացել է, և էդ փողը օգտագործել է Սովետ միությունը։
Հիմա մենք՝ Հայաստանի կառավարությունը վերցրել ենք մեր վրա պարտականություններ էդ փողը վերադարձնելու, և փողը վերադարձնելու ենք՝ ըստ այդ հնարավորության, որը մենք ունենք, ոչ թե փողը կա, մենք չենք ուզում տանք։ Այդ իսկ պատճառով որոշակի դասակարգում ենք դրել, թե ոնց ենք վճարելու»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ