Այսօր Ամասիայի բնակիչների հետ հանդիպելիս մի երիտասարդ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց. «Պարոն վարչապետ, շարքային ամասիացին ե՞րբ կհասկանա ոնց որ ձեր քարոզարշավի հոլովակի մեջ ասվում է՝ «փոխենք ինքներս մեզ, փոխենք Հայաստանը», հիմա որպես պրոյեկտի ղեկավար՝ ե՞րբ եք տեսնում, որ մեր ամասիացին առանց ցուցանիշները նայելու հասկանա, որ արդեն փոխված Հայաստանում է ապրում»։
Վարչապետն ասաց, որ հարցը լայնածավալ է և խոստացավ վստահության քվե ստանալու ու կառավարելու ընթացքում անընդհատ հաշվետու լինել ժողովրդին։ «Մեր քաղաքացին ժամանակ անց հասկանալու է, որ ինքը ավելի լավ է լինելու, մենք որոշ ժամանակ անց կունենանք որակապես այլ երկիր», -ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ