Կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այստեղ ներկայացված էին հայաստանյան երաժշտական կյանքի ցայտուն դրսևորումները, 2016 թվականի ընթացքում նշանակալի ձեռքբերումներ արձանագրած անհատ կատարողները, ստեղծագործողներն ու ստեղծագործական կոլեկտիվները:
Գարունը Հայաստանում ինչպես ամեն տարի, այս տարի ևս ավետեց ծիծեռնակը, մի տարբերությամբ միայն՝ այս անգամ այն երաժշտական էր և ուներ 3 ուղղություն՝ դասական, ժողովրդական և մասսայական(էստրադային): Դասական երաժշտության հանձնախումբը ղեկավարում էր Տիգրան Մանսուրյանը, ժողովրդականինը Ռուբեն Մաթևոսյանը, իսկ մասսայական երաժշտության հանձնախումբը՝ Ռոբերտ Ամիրխանյանը:
Իրենց Ծիծեռնակները ստացան հետևյալ երաժիշտները.
Կարդացեք նաև
Դասական ժանրում՝
«Լավագույն ալբոմ»՝ «Հին ու նոր Երևան 2798+»
«Լավագույն երաժիշտ կատարող»՝ Գևորգ Հակոբյան
«Լավագույն երաժշտախումբ»՝ «Հարությունյան քառյակ»
Ժողովրդական ժանրում
«Լավագույն ալբոմ»՝ Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարերը»
«Լավագույն երաժիշտ-կատարող»՝ Կամո Սեյրանյան
«Լավագույն երաժշտախումբ»՝ «Շողակն» անսամբլ
Մասսայական ժանրում
«Լավագույն ալբոմ»՝ «Նաղաշ»
«Լավագույն փոփ երաժշտախումբ»՝ «Դետք» բոյբենդ
«Լավագույն ջազ երաժշտախումբ»՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ»
«Լավագույն ռոք երաժշտախումբ»՝ «The Beautified Project»
«Լավագույն երաժիշտ կատարող»՝ Մառբի (Մարինե Հակոբյան)
«Տարվա հիթ»՝ Իվետա Մուկուչյան. «Love wave»
«Տարվա լավագույն տեսահոլովակ»՝ Միհրան Ծառուկյան. «Նամակ մայրիկին»
«Տարվա լավագույն համերգային ծրագիր»՝ Հանրային հեռուստաընկերություն. «Երգ երգոց»:
Շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ Ստեփան Շաքարյանին՝ Հայ կոմպոզիտորական արվեստում ծանրակշիռ ավանդի համար, 2016 թվականին երաժշտական կարևոր ծրագրեր իրականացնելու համար՝ Լևոն Մալխասյանին, Վաչե Շարաֆյանին, Վահագն Հայրապետյանին՝ «Հովեր» երգչախմբի հետ, Ստամբուլահայ երգչուհի Սիբիլին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:
Անդրադառնալով մրցանակակիրներին՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նշեց. «Բոլոր նրանք, ովքեր այսօր հաղթեցին ու ստացան մրցանակ՝ Հայաստանի հարստությունն են, իսկ նրանք, ովքեր բավարար տաղանդ չունեցան՝ իրենց խնդիրն է»:
Նշենք, որ մրցանակաբաշխության «Ծիծեռնակների»-ի դիզայնի հեղինակը դիզայներ, քանդակագործ Նուռն է:
Լառա ՀԱԿՈԲՅԱՆ