Մեծ երաժշտական տոն ռոքի հայաստանյան սիրահարների համար՝ այդպիսին դարձավ «Music Drive Festival»-ը եռօրյա միջազգային փառատոնը:
Փառատոնի ընթացքում միայն ռոք չէ, որ հնչում էր, այլ նաեւ fusion, ethno/folk-rock, prog rock, melodic rock և այլն:
Ելույթ ունեցան 20-ից ավելի խմբեր՝ ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայաստանյան:
Փառատոնի վերջին օրը նախ հանդես եկավ դեռ 1986 թվականին հիմնադրված «Ոստան Հայոց» ոոք-խումբը:
Կարդացեք նաև
Հաջորդը բեմահարթակում 1994թ ստեղծված ու բազմաթիվ մրցանակների արժանացած Empyray ռոք խումբն էր:
Այս փորձառու խմբերից հետո ելույթ ունեցավ համեմատաբար նոր ստեղծված՝ 2012թ․-ին «dark/doom metal» ոճում հանդես եկող «Unaesthetic»-ը խումբը, որն արդեն մասնակցել է եվրոպական փառատոնների եւ այժմ աշխատում է իր դեբյուտային ալբոմի վրա։
Հիշեցնենք, որ ամենամյա դառնալու հավակնող այս փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչն էին Հայաստանի մշակույթի նախարարությունը և հայկական «Ռոք ասոցիացիան»: Փառատոնի աջակիցներն էին «Ազգային թատերական ստեղծագործական միավորում»-ը և «Zhesht Events»-ը։