Այսօր Շիրակի մարզ քարոզարշավի եկած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա թիմակիցներին Աշոցքում ու Ամասիայում, ինչպես նաև Գյումրու Թատերական հրապարակում ոստիկանական մեքենաներից բացի ուղեկցում էին նաև հրշեջ ծառայության մեքենաները։
Ավելին, այս ծառայության աշխատակիցները՝ համազգեստները հագած, երեք տեղանքներում էլ ոստիկանների հետ հավասար մի մարդու պես կանգնած սպասում ու ճանապարհում էին կառավարության ղեկավարին։
Շտապօգնության մեքենայի, ինչ-որ տեղ «Գազպրոմ Արմենիայի» մեքենաների առկայությունը հասկանալի է․շտապօգնությունը կարող է ամեն վայրկյան պետք գալ, «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն էլ թերևս ցույց էին տալիս, որ իրենց նախկին ղեկավարի հետ են, սակայն այդպես էլ անհասկանալի մնաց հրշեջ ծառայության մեքենաների առկայությունը։ Այս հարցի պատասխանը չստացանք տեղի և ոչ մի ՀՀԿ-ականից։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ