Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ես Ձեզ հետ ի սկզբանե համաձայն չեմ. սփյուռքյան արձագանք` Կարեն Կարապետյանին

Մարտ 26,2017 15:45

«Երկիր Ծիրանի»կուսակցությունը  ներկայացնում է Սփյուռքից պարզաբանում հայ հանրությանը ի պատասխան վարչապետ Կարեն Կարպետյանի հայտարարության

«Ես Ձեր հետ ի սկզբանե համաձայն չեմ: Դուք դա անվանում եք ռուսական կապիտալ: Բայց պարզից էլ պարզ է, որ ռուսական կապիտալը բոլորովին այլ է` և իր կառուցվածքով և մեծությամբ, և մասնակիցների թվով, և առավել ևս` այն նպատակներով ու պատճառներով, որոնց հիման վրա կատարվում են ներդրումներ:

Հսկայական ռուսական սփյուռքը մի քանի տասնյակ հայեր չեն: Դա հազարավոր մարդիկ են` լավ գումարներով և բիզնես կարողությամբ: Եվ ինչու միայն հայերը: Ռուսական կապիտալը հսկայական է: Բայց բիզնեսը ներդրում է կատարում այնտեղ, որտեղ ռիսկերը քիչ են: Եվ առաջին հերթին` ուսումնասիրում է քաղաքական իրավիճակը:

Դա ճիշտ չէ, երբ ցանկացած բիզնեսմենի, չունենալով այլ հիմնավորում, առաջարկում են, այսպես կոչված, տանիք` մարզպետների, նախարարների և վարչապետի, իսկ վերջում` նախագահի ու կաթողիկոսի մակարդակով.  հովանավորչություն, իհարկե, բիզնեսում  փայաբաժին ունենալու և եկամուտները կիսելու դիմաց: Արդեն ձևավորված հասարակական-քաղաքական իրավիճակը որոշել է բիզնես իրականացնելու կանոնները: Այսինքն` օրենքները չեն աշխատում, սահմանադրությունը գրված է ոչ բոլորի համար: Իշխանությունների հանդեպ համընդհանուր անվստահությունը, տիրող անարդարությունը, ինչի հետևանքով մարդիկ հեռանում են` փնտրելով բարենպաստ հասարակական և քաղաքական հարաբերություններ:

Իսկ Կարեն Կարապետյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ գեղեցկատես արտաքինիև թոփ-մենեջերի ոճային պահվածքի ներքո նա իր ժողովրդի աչքերին փչող թոզով, ըստ էության, մոլորեցնում է իր իսկ ժողովրդին: Բազմաչարչար ժողովուրդ, Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, ժողովուրդ`  արժանի  երջանիկ կյանքի և առավելևս` իր հայրենի հողում:Ինձ դժվար չէ գնահատել այդ մարդու բարոյական դեգրադացիան: Կարեն Կարապետյանը ձևացնում է, որ ինքը չի հասկանում, որ մարդիկ կհասկանան` ուր անհետացան այդ ակտիվները, այդ թվում նաև` նրանք, որոնք վերցվել էին միջազգային կառույցներից` դրանով իսկ ավելացնելով երկրի պետական պարտքը: Վաղ թե ուշ` դրանք պետք է վերադարձնել: Եվ տեղին է հարցը` ո՞վ պետք է վերադարձնի: Գուցե նա, ով վերցրել է: Այդ իսկ պատճառով պետք է լինի հստակ պատասխան` ուր անհետացան գումարները մինչև վերջին լուման:

Վերադառնանք, այսպես կոչված` ռուսաստանյան երկու տասնյակ ներդրողներին: Նրանք բոլորը նոր դեմքեր չեն, ամենակարևորը` նրանք բոլորը ոչ այդքան ռուսական են: Սամվել Կարապետյանը, ինչպես երևում է, ամենագլխավոր գործող անձն է: Նրա բիզնեսի ոչ փոքր մասը արդեն նաև Հայաստանում է` առևտրի և բիզնես կենտրոններ, ռեստորաններ:Գործարարի գործունեության պսակըՀայաստանի էլեկտրական ցանցերն են, որոնք հրաշքով հայտնվել են նրա սեփականության ներքո` կիպրոսյան օֆշորում: Բայց չէ՞ որ միայն էլեկտրական ցանցերը չեն, այլ նաև` Գազպրոմ-Արմենիան, հեռախոսացանցը, ինտերնետը, կապը, ավիաուղիները, ՀԷԿ-երը, երկրի ընդերքը և այլն, որոնք անմիջական կապ ունեն երկրի անվտանգության հետ: Ո՞ւմձեռքերում են այդ ամենը: Իհարկե` ոչ այդ հնարավոր ռուսական ներդրողների: Հավանաբար, դրանք հենց այն մարդիկ են, ովքեր պետք է ապահովեն գոյություն ունեցող իշխանության «անվտանգությունը և առաջընթացը»: Կարծում եմ` անհրաժեշտություն չկա բացատրելու, որ այդ ամենը պետք է լինի բացարձակապես պետական սեփականություն, և ոչ թե այն մարդկանց ձեռքերում, որոնք չեն կարող ապահովել պետական սակագները և գնացուցակները:

Նրանք պետք է դատական կարգով սնանկ ճանաչվեն կամ ներդրում կատարեն հեռահար եկամտի ակնկալիքով: Բայց ոչ, ինչո՞ւ: Կարծում եմ` ամեն ինչ հասկանալի է: Այսպիսով`ինչպիսի՞ փողեր են պատրսատվում ներդնել այդ մարդիկ:

Ռուսական ներդրողների Ակումբ-Հիմնադրամ: Թոզ փչոցի խեղճ ժողովրդի աչքերին: Ավելի շուտ` երկիրն աղետի հասցնողների կլանների Ակումբ: Երկրին անհրաժեշտ է ոչ թե երկու տասնյակ, այլ Սփյուռքի համընդհանուր օգնությունը: Ներդրողներ ոչ միայն գումարով, այլ նաև` ինտելեկտով, խելքով, մասնագետներով, երիտասարդությամբ,իրենց երկիրը սիրող հայ մարդկանց ուժով և եռանդով:

Երկիրն ի սկզբանե գտնվում է անբարենպաստ ներդրումային վիճակում: Գրեթե տրանսպորտային շրջափակման մեջ: Ակնհայտ է, որ հույսը միայն հայրենակիցներն են: Եվ նրանց կհետևեն նաև ուրիշները:  Մեզ անհրաժեշտ են հազարավոր ներդրողներ, որպեսզի փրկենք մեր երկիրը և մեր հայկական գենը: Եվ մեզ անհրաժեշտ են այնպիսի մարդիկ իշխանության ղեկին, որոնք հասկանում են այդ պարզ ճշմարտությունը: Բայց դա հասկանալու համար պետք է սիրտ ունենալ` Հայաստանը և իր ժողովրդին իսկապես սիրող Սիրտ»:

Ռուբեն Գրիգորյան

Մոսկվայի Ազգերի և Մշակույթի Հայկական Թանգարանի հիմնադիր, գործարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031