Հայաստանի հավաքականի երկրպագուների Red Eagles ֆան ակումբի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որ հարձակման է ենթարկվել շարժման ղեկավար Դենիս Սարգսյանը:
Շենքի մուտքում հարձակվելով նրա վրա հասցրել են մահակի հարվածներ, ասելով, որ սա վերջին զգուշացումն է ակումբի գործունեության դադարեցման մասին: Այժմ Դենիս Սարգսյանը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: