Մարտի 24-ին տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը եւ հայտնի միկրովիրաբույժ, ՀՅԴ կուսակցությունից Տավուշի մարզի տարածքային ցուցակի թեկնածու Արտավազդ Սահակյանը սահմանամերձ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում հանդիպում ունեցան Կողբ համայնքի բնակիչների, ՀՅԴ անդամների հետ: Հայրենի գյուղում Արտավազդ Սահակյանն անդրադարձավ նաեւ արցախյան հիմնախնդրին, այդ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը:
Նա մասնավորապես ասաց. «Ես ուշադրությամբ լսում էի առաջին նախագահի կարծիքը, շատ հստակ վերլուծական է: Ես հիմա էլ հանդիպում եմ, հարգում եմ, իմ ավագ ընկերն է, երիտասարդ ժամանակ մտերիմ եմ եղել, բայց Լեւոնի ասածի մեջ ամեն ինչ հստակ վերլուծած էր, մենակ մի բան չկար, Հայաստանի դերակատարումը հավասարեցված է մի աղյուսի կտորի: Այսինքն, ասում է՝ աշխարհը այսօր պարտադրում է մեզ:
Նամանավանդ, որ Կոսովո է եղել, Հարավային Օսեթիա է եղել, Աբխազիա, Հարավային Սուդան: Այսինքն, նախ հուսալքող ինչ-որ առաջարկ է անում, մոռանում է , որ գոյություն ունի հայ ժողովուրդ: Անգամ 18 թվականին Անտանտան այնքան էր մեզ դավաճանել, որ ուզում էին հայկական ուղղակի օջախ ստեղծել, անգամ պետություն չստեղծել: Եթե մենք միաձույլ չլինենք, ոտքի չկանգնենք, մեզ ոչ մեկը բանի տեղ չի դնելու»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ