ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանդիպումն ընտրողների հետ այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Հայաստան» կինոթատրոնում էր: Ֆրանսիայից ժամանած մի տղամարդ իր համակրանքն արտահայտեց վարչապետի հանդեպ, ասաց, որ ներկայացնում է ՀՀԿ-ն Ֆրանսիայում, իսկ ՀՀ-ում 1988թ.-ից մասնակցել է մարդասիրական ծրագրերի: Տղամարդուն ուղեկցողը թարգմանեց նրա խոսքը, ինչից հետո վարչապետը հարցրեց. «Բա «ռեվոլյուցիոն»-ը ո՞րն էր»: Դահլիճում ներկաները ծիծաղեցին:
Ապա հյուրը գինի նվիրեց Կարեն Կարապետյանին` ասելով, որ այն հայկական է ու որակով չի զիջում ֆրանսիականին: Խոսափողը վերցրած մյուս քաղաքացին ներկայացավ, որ նկարիչ է, խնդրեց ուշադրություն դարձնել մշակույթի ոլորտին եւ վարչապետին իր գեղանկարների ալբոմը նվիրեց: Մի կին էլ ասաց, որ երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում, դժգոհեց «հոգեմաշ սերիալներից», ապա Կարեն Կարապետյանին «սպառնաց», թե՝ իրենց երկխոսությունը ձայնագրում է եւ տասը տարի հետո խոստումների արդյունքն է պահանջելու: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ ինքը հեռուստացույց չի նայում, բայց ցուցադրում են այն, ինչը պահանջարկ ունի:
Կարդացեք նաև
Այս հանդիպումից հետո էլ վարչապետը շտապեց հեռանալ թիկնապահների ուղեկցությամբ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ