Լրահոս
Օրվա լրահոսը

ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը զգուշացնում և պահանջում է

Մարտ 25,2017 18:10

Հարգելի հայրենակիցներ, ընդամենը հաշված օրեր անց Ազգային ժողովի ընտրություններն են, և ՕՄՕՆ-ի վետերանների միությունը, որպես Հայաստան երկրի ապագայի համար մտահոգ կազմակերպություն և մեր անկախ պետության կայացման գործում զգալի ավանդ ներդրած ու հայրենասիրական հզոր ոգով տոգորված կառույց, չի կարող անմասն մնալ այս վճռորոշ համապետական իրադարձությունից, և ուզում ենք հայտարարել, որ Երևան քաղաքում և մարզերում ընտրապայքարն անցնում է ակնհայտ անարդար պայմաններում և իշխող կուսակցության կողմից պետական-իշխանական լծակներն օգտագործելու բազմաթիվ դեպքերով և աղաղակող փաստերով:

Բավական չէր, որ իշխող կուսակցությունը ժողովրդի վզին փաթաթեց բազմաթիվ թերություններով լի և կիստ-պռատ ընտրական օրենսգիրքը, հիմա էլ փորձում է իր ձեռքի տակ եղած իշխանական բոլոր ռեսուրսներով խանգարել և խոչընդոտել մյուս կուսակցությունների և դաշինքների պատգամավորության թեկնածուների քարոզարշավը` ընդհուպ մինչև բախումներ, ծեծկռտուքներ, դանակահարություններ և կրակոցներ, ինչը աններելի և դատապարտելի է և ակնհայտորեն նսեմացնում է մեր երկրի վարկանիշը:

Որպես այս երկրի պաշտպաններ եւ ազգի նվիրյալներ՝ իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել բոլոր ապօրինությունները և ստեղծել ազնիվ ընտրապայքարի և քարոզարշավի նպաստավոր պայմաններ:

ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը տևական քննարկումից հետո դեռևս փետրվարին եկել էր այն եզրակացության, որ միակ ուժը, որը կարող է եւ ունի միջազգային ճանաչում հզոր պետությունների կողմից, եւ ի զորու է Հայաստանը հանել սոցիալական ծանր վիճակից և ունի մեծ պոտենցիալ՝ դա Ծառուկյան դաշինքն է, ուստի միաձայն որոշեց սատար կանգնել եւ միանալ Ծառուկյան դաշինքին և այսօր ուզում է հպարտորեն հայտարարել, որ ամենևին չի երկմտել և չի զղջացել իր կայացրած որոշումից:

Ուզում ենք մեկ անգամ ևս շեշտել, որ ազատ եւ արդար ընտրությունների ապահովումը վճռորոշ է լինելու մեր երկրի ժողովրդավարության ամրապնդման եւ աշխարհի հետ հետագա հարաբերությունների առումով, ուստի կրկին դիմում և պահանջում ենք բոլոր քաղաքական ուժերից և հատկապես իշխանություններից` մինչև ընտրությունների օրը և բուն ընտրությունների օրը դրսևորել ծայրահեղ զսպվածություն և օրինահարգություն, բացառել կեղծիքները, անարդար ընտրապայքարի դրսևորումներն ու արյունահեղությունները:

ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031